Ռուսաստանում ադրբեջանցի մարդասպանից վրեժ են լուծել հանցագործությունից 12 տարի անց
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի արվարձանում սպանվել է ադրբեջանցի քիլեր Յուսուֆ Գեբեևը:
«Լենտա»-ն հայտնում է, որ Գեբեևը միայն 2016-ի սկզբին էր ազատ արձակվել Լիպեցկի խիստ ռեժիմի գաղութից: Այնտեղ նա պատիժ էր կրում 13 տարի առաջ կատարած սպանության համար:
LifeNews հեռուստաալիքի տվյալներով՝ ադրբեջանցում գնդակահարել են սպիտակ Renault Duster մեքենայից, նա տեղում մահացել է:
2003-ին նա սպանել էր Մոսկվայում առևտրի կետեր վերահսկող Շամիլ Մամեդովին, քննիչները ենթադրում են, որ մարդասպանի սպանության դրդապատճառը վրեժն է:










