Աշտարակում 60-ամյա քաղաքացին ընկել է պատշգամբից

14:02 • 18.02.16

Փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1956 թ. ծնված Հ. Մ.-ը ընկել է պատշգամբից:


Հրշեջ-փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 

Աշտարակում 60-ամյա քաղաքացին ընկել է պատշգամբից