Բոլիվիայում հրդեհել են քաղաքապետարանի շենքը, կան զոհեր (տեսանյութ)
Առնվազն 6 մարդ է մահացել, ևս 10-ը՝ տուժել Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքի քաղաքապետարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, որն իրականացրել են ցուցարարները, գրում է Корреспондент-ը` տեղի հիվանդանոցի ղեկավար Գոնսալո Ֆերնանդեսին հղումով:
«Երեք տղամարդ և 3 կին են մահացել ծխախեղդ լինելու և ածխաթթու գազից թունավորվելու հետևանքով»,- նշել է բուժհաստատության աշխատակիցը:
Նրա տվյալներով՝ ևս 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բողոքի ակցիայի ընթացքում, որի մասնակիցները պահանջել են քաղաքում նոր դպրոցներ կառուցել, մի քանի ցուցարարներ ներխուժել են քաղաքային վարչակազմի շենք, կուտակել կահույքը և թղթերը, այնուհետև հրդեհել այն:
Քաղաքապետ Սոլեդադ Չապետոնի խոսքով՝ ցուցարարները փորձել են ոչնչացնել փաստաթղթերը, որոնք կապված են նախորդ քաղաքապետ Էդգար Պատանի հետ, ով մեղադրվում է կաշառակերության համար։










