Կանադան դադարեցրել է Սիրիայում ու Իրաքում ավիահարվածների իրականացումը
Կանադայի կառավարության հրամանով` երկրի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Սիրիայի ու Իրաքի տարածքներում ավիահարվածների իրականացումը, ինչի մասին հայտնել է Կանադայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշում է vz.ru-ն, այնուհանդերձ` երկիրը շարունակելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև ավելի շատ ջանքեր է գործադրելու Իրաքի անվտանգության ուժերի մարզման ու նախապատրաստման համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակում Կանադան ընդդեմ իսլամիստների օգտագործել է 6 հատ F-18 կործանիչ, 2 հատ CP-140 Aurora հետախուզական ինքնաթիռ և 1 հատ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ։
Հայտնի է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում բոլոր F-18-ներն իրենց սպասարկող անձնակազմերով կվերադառնան Կանադա, իսկ մյուս ինքնաթիռները կուղարկվեն Քուվեյթում գտնվող կանադական ռազմաբազա ու կօգնեն դաշնակիցների ավիացիային։










