ԻՊ-ի գրոհայիններն Իրաքում գողացել են չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութեր. Reuters

10:23 • 18.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն անցած տարվա նոյեմբերին Իրաքում գողացել են չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութեր, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբերի» ստեղծման համար:

 

Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հիմնվելով իր մոտ հայտնված գաղտնի փաստաթղթի վրա:

 

Հայտնի է, որ նյութերը պահվել են Բասրա քաղաքի հարևանությամբ գտնվող հատուկ պահեստում: Իրաքյան իշխանությունների կազմած փաստաթղթում ասվում է նաև, որ վտանգավոր նյութերը գողացողները ներթափանցել են պահեստ` առանց դռների կողպեքը կոտրելու։


«Մտավախություն կա, որ այդ նյութերն այժմ իսլամիստների ձեռքում են»,-ասել է իրացքի չինովնիկներից մեկը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը հայտնել էր, որ ԻՊ-ի ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Սիրիայում` անցած տարվա օգոստոսին: Այդ հայտարարությունից օրեր անց փորձագետները հայտնել են, որ իսլամիստները քիմիական զենք են կիրառել նաև Իրաքում` քուրդ զինյալների դեմ:


 

ԻՊ-ի գրոհայիններն Իրաքում գողացել են չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութեր. Reuters