Եվրոպան թույլ է տվել կոմերցիոն թռիչքները Ղրիմի օդային տարածքով

17:23 • 18.02.16

EASA ավիացիոն անվտանգության հարցերով եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ ավիափոխադրողները կարող են վերսկսել թռիչքները Ղրիմի օդային տարածքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գործակալությունը թույլ է տվել եվրոպական ավիափոխադրողներին երկու երթուղի օգտագործել Սիմֆերոպոլի շրջանի սահմաններում։ Թռիչքները, միևնույն ժամանակ, համակարգելու և վերահսկելու են Ուկրաինայի ավիադիսպետչերները։

 

2014 թվականի ապրիլին EASA-ն նախազգուշացրել է կոմերցիոն թռիչքների համար լուրջ վտանգների մասին՝ Սիմֆերոպոլի շրջանի կարգավիճակի իրավաբանական անորոշության պատճառով, և առաջարկել է խուսափել Ղրիմի օդային տարածքով թռիչքներից։

 

Այժմ՝ չնայած նրան, որ իրավաբանական խնդիրները մնում են, EASA-ն թռիչքների անվտանգության մասին բյուլետենում հայտնում է, որ սահմանվել է «հուսալի մեխանիզմ» ռիսկերի մոնիթորինգի համար։

 

Ավիաընկերություններին առաջարկվում է օգտվել թռիչքների պլանավորման համար Ուկրաինայի տրամադրած տեղեկատվությունից։

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը, EASA-ի որոշումը կարելի է Ուկրաինայի հաղթանակ անվանել, քանի որ այն կկարողանա գումար ստանալ Ղրիմի տարածքով արտասահմանյան ինքնաթիռների սպասարկման համար։

 

Եվրոպան թույլ է տվել կոմերցիոն թռիչքները Ղրիմի օդային տարածքով