Իտալուհին համալսարանի դիպլոմը ստացել է 88 տարեկանում

16:10 • 18.02.16

Իտալական Նեապոլ քաղաքում բնակվող տարեց ուսուցչուհի Աննա Վալանցուոլո Կարկատերան իր առաջին համալսարանական դիպլոմը ստացել է 88 տարեկանում:

 

Ինչպես հայտնում է euromag.ru-ն, տարեց իտալուհու դիպլոմի պաշտպանության թեման եղել է «Դանթեն գրականության և Ուգո Ֆոսկոլոյի ստեղծագործությունների մեջ»:

 

Նեապոլի համալսարանի ռեկտորը հանդիսավոր կերպով դիպլոմը հանձնել է տիկին Աննային` նրա երեխաների, թոռների ու ընկերների ներկայությամբ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իտալուհին համալսարան է ընդունվել 5 տարի առաջ, իսկ նախքան այդ նա 40 տարի դասավանդել է Նեապոլի դպրոցներից մեկում՝ տարրական դասարաններում։

 

Իտալուհին համալսարանի դիպլոմը ստացել է 88 տարեկանում