Դիարբեքիրում ռազմական ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր
Թուրքիայի հարավ-արևելքում ռազմական ավտոշարասյան վրա իրականացված հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել։ Հաղորդվում է վիրավորների մասին, նրանց հստակ թիվը չի նշվում։
Շարասյունը եղել է Թուրքիայի Դիարբեքիր և Բինգյոլ քաղաքները միմյանց կապող մայրուղու վրա։
Ավելի ուշ Reuters գործակալությունը հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհերի թիվը 6-ն է։
Հաղորդվում է, որ պայթեցվել է հեռակառավարվող ինքնաշեն ռումբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է երեկ՝ երևանյան ժամանակով 20:30-ին, Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի մոտակայքում: Հաղորդվում էր, որ ոստիկանների տեղափոխող մեքենա է պայթեցվել:










