Օլանդն ու Էրդողանը կոչ են արել վերսկսել միջսիրիական բանակցությունները

17:30 • 18.02.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել վերսկսել բանակցությունները սիրիական ընդդիմության ու իշխանության միջև՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Պետությունների ղեկավարները քննարկել են իրենց տեսակետները՝ փետրվարի 11-ին Մյունխենում ընդունված կոմյունիկեի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 2254 բանաձևի վերաբերյալ։ Նրանք երկուսն էլ կոչ են անում վերսկսել միջսիրիական բանակցությունները»,-ասված է Օլանդի և Էրդողանի հեռախոսազրույցն ամփոփող հաղորդագրության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատը։

 

Ֆրանսիայի նախագահը դարձյալ ուշադրություն է հրավիրել Սիրիայում իշխանափոխության քաղաքական անցման անհրաժեշտության վրա։ Նա դարձյալ հայտարարել է, թե չափազանց մտահոգված է Հալեպում իրավիճակի վատթարացման համար։

 

Օլանդը Թուրքիայի նախագահին ցավակցել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության համար, որին զոհ է գնացել մոտ 30 մարդ։ Երկու նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Օլանդն ու Էրդողանը կոչ են արել վերսկսել միջսիրիական բանակցությունները