Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդու նկատմամբ

14:31 • 18.02.16

Բոլոնիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահի որդու՝ 35-ամյա Բիլալ Էրդողանի նկատմամբ: Նա կասկածվում է փողերի լվացման համար, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ների։

 

«Ես կարող եմ հաստատել այդ տեղեկությունը»,- ասել է Բոլոնիայի դատախազության աշխատակիցը РИА Новости գործակալությանը:

 

Էրդողանի որդու դեմ գործը բացվել է թուրք գործարար Մուրաթ Հաքան Ուզանի դիմումի հիման վրա: Վերջինս Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդներից է և ապրում է Ֆրանսիայում:

 

Գործարարը դիմել է Իտալիայի իշխանություններին՝ խնդրելով հետաքննել փողերի ծագումը, որոնք Բոլոնիայում ուսում ստացող Բիլալ Էրդողանը բերել է Իտալիա։

Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդու նկատմամբ