Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի անցակետերի մոտ ահաբեկչություններ են իրականացվել. «Ալ-Մայադին»
Պայթուցիկով լի երկու ավտոմեքենա է պայթել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի անցակետերի մոտ, կան զոհեր և վիրավորներ։ Այդ մասին հայտնել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ պայթյուններից մեկը հնչել է Հասաքե քաղաքի մուտքի մոտ, մյուսը՝ Ռաքքա շրջանում՝ Այն-Իսսայում:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, երկու ահաբեկչություններն էլ իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Զոհերի և վիրավորների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։










