Լոռու մարզում ինքնասպանության փորձ կատարողն ալկոհոլի ազդեցության տակ է եղել. լրացված

20:46 • 18.02.16

Փետրվարի 18-ին՝ ժամը 19.25-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լճեր կոչվող թաղամասում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 

Փրկարարները հետախուզել են Լճեր կոչվող հատվածում գտնվող երկու կամուրջները և հարակից տարածքը:
 

Պարզվել է, որ քաղաքացին Բազում թաղամասի իր տանն է (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ):

 

Լոռու մարզում ինքնասպանության փորձ կատարողն ալկոհոլի ազդեցության տակ է եղել. լրացված