Վենեսուելայի նախագահն ընդատել է իր ելույթը՝ Մեսսիին շնորհավորելու համար

23:55 • 18.02.16

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարությունում հանդես էր գալիս տեղական արժույթի արժեզրկման և  բենզինի գնի հնարավոր թանկացման մասին ելույթով:

 

Երկրի ղեկավարը, սակայն, ընդհատել է իր ելույթը կատալոնական  «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին շնորհավորելու համար` Իսպանիայի առաջնությունում խփած 300-րդ գոլի կապակցությամբ:


«Կեցցե, Մեսսին, կեցցե Կատալոնիան», -բացականչել է Մադուրոն, ինչպես հաղորդում է իսպանական Sport.es-ը: 


Այնուհետև Մադուրոն որոշել է շեղվել իր ելույթի թեմայից և հարցրել է կառավարության անդամներին, թե ում են երկրպագում` «Բարսելոնայի՞ն», թե՞ Մադրիդի «Ռեալին»:


Հիշեցնենք, որ Մեսսին Լա Լիգայում իր հոբելյական գոլը խփել է երեկ՝  Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում:
 

Վենեսուելայի նախագահն ընդատել է իր ելույթը՝ Մեսսիին շնորհավորելու համար