Հրազենային մահացու վիրավորում է ստացել 19-ամյա ՊԲ զինծառայողը.ԼՂՀ ՊՆ

19:48 • 18.02.16

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:

 

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: