Ռուսաստանում 14 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով

12:01 • 18.02.16

Մոսկվայի մարզում 14 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։

 

Հատուկ ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ իրականացված հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է միջազգային հանցավոր խմբավորում, որի հաճախորդները եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները։

 

Խմբի անդամները «կեղծ փաստաթղթեր են պատրաստել ԻՊ-ի շարքերում մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա գնացող գրոհայինների, ինչպես նաև նրանց համար, ովքեր Ռուսաստան են ուղարկվում ԻՊ-ի ղեկավարների կողմից՝ ահաբեկչական և ծայրահեղական գործողություն իրականացնելու համար», նշվում է հաղորդագրությունում։

 

Խմբավորման հաճախորդների երրորդ խումբը եղել են սովորական անօրինական ներգաղթյալները։

 

Ռուսաստանում 14 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով