Մերձմոսկովյան շրջանում «գողական հավաքի» 59 մասնակից է ձերբակալվել

12:40 • 18.02.16

Մերձմոսկովյան շրջանում 59 մարդ է ձերբակալվել Լյուբերեցկի, Վոսկրեսենսկի, Կոլոմենսկոյե շրջանների հանցավոր խմբավորումների «քրեական հավաքի» ընթացքում։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հատուկ գործողությանը մասնակցել են ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ, այդ թվում՝ հատուկջոկատայիններ։

 

«Շենքում եղել են 59 քաղաքացիներ՝ 20-47 տարեկան։ Նրանցից շատերը նախկինում ազատազրկված են եղել։ Անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 15 տրավմատիկ ատրճանակ՝ արտասահմանյան և հայրենական արտադրության, 5 կարճափող հրացան, 15 դանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Ձերբակալվածների մոտ հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության, իսկ հավաքի մասնակիցները՝ ոստիկանական բաժանմունք։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են նրանց կապը նախկինում տեղի ունեցած իրավախախտումների հետ։

 

Հոկտեմբերի 11-ին իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել էին քրեական հեղինակությունների «հավաքը»։ Այդ ժամանակ ձերբակալվել էր 40 մարդ։

 

Ավելի վաղ ձերբակալվել էին խմբավորումների 5 առաջնորդներ՝ 39-60 տարեկան։

Մերձմոսկովյան շրջանում «գողական հավաքի» 59 մասնակից է ձերբակալվել