Սպիտակ տունն աջակցել է «իր դաշնակից» Թուրքիային ահաբեկչությունից հետո

09:41 • 18.02.16

ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարել է, որ դատապարտում է հարձակումն Անկարայում, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, գրում է Газета-ն:

 

«Մենք աջակցում ենք Թուրքիային` ՆԱՏՕ-ի կազմում մեր դաշնակցին, ուժեղ գործընկերոջը և ԻՊ-ի դեմ կոալիցիայի կարևոր անդամին, այս հարձակման ֆոնին»,- նշել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

 

Հիշեցնենք, որ մեքենայի պայթեցման հետևանքով Անկարայում մահացել է 28 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել զինվորական հանրակացարանի և կառավարական շինությունների հարևանությամբ: Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են անվանել։

Սպիտակ տունն աջակցել է «իր դաշնակից» Թուրքիային ահաբեկչությունից հետո