Nike-ը խզել է պայմանագիրը բռնցքամարտիկ Պակյաոյի հետ՝ նույնասեռականներին կենդանիների հետ համեմատելու համար

09:06 • 18.02.16

Մարզահագուստի և մարզակոշիկի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկը՝ Nike-ը, հայտարարել է, որ դադարեցնում է պայմանագիրը ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ՝ նույնասեռականներին կենդանիների հետ համեմատելու համար, գրում է Reuters-ը։

 

«Մենք Պակյաոյի խոսքերը զզվելի ենք համարում»,- նշել է Nike-ի ներկայացուցիչն էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարությունում։ Ընկերությունում հավելել են, որ մարզիկի հետ պայմանագրային հարաբերություններ այլևս չունեն։

 

Այս որոշումից մեկ օր առաջ համացանցում խնդրագիր էր հայտնվել արտադրանքի առաջխաղացմանը Պակյաոյի ներգրավվածությունը դադարեցնելու կոչով։ Խնդրագիրն արդեն ստորագրել է ավելի քան 4 հազար մարդ։

 

Պակյաոն հանրության վրդովմունքն է առաջացրել, երբ տեղի հեռուստաընկերության եթերում նույնասեռ ամուսնությունների դեմ է արտահայտվել։

 

Nike-ը խզել է պայմանագիրը բռնցքամարտիկ Պակյաոյի հետ՝ նույնասեռականներին կենդանիների հետ համեմատելու համար