Ֆիննական ընկերությունը սխալմամբ գարեջուր է շշալցրել Pepsi-ի տարաներում
Խմիչքներ արտադրող Hartwall ֆիննական ընկերությունը հետ է կանչում Pepsi Max-ի խմբաքանակն այն պատճառով, որ գազավորված ըմպելիքի փոխարեն սխալմամբ գարեջուր է շշալցվել:
Ինչպես հայտնում է Yle պարբերականը, խնդիրը հայտնաբերել է գնորդներից մեկը, Ֆինլանդիայի Լահթի քաղաքում, երբ վերջինիս երեխան, փորձելով ըմպելիքն, ասել է, որ այն տարօրինակ համ ունի:
Ընկերությունում այլ բողոքներ էլ են ստացվել, սակայն չի նշվել, թե որքան սխալ շշալցված տարա է հայտնվել խանութներում:
Ընկերությունը ներողություն է հայցել միջադեպի համար:










