Հռոմի պապը կոչ է արել վերջ տալ աշխատավորների շահագործման համակարգին
Գումարը բազմապատկելու հետևից ընկնելով՝ չի կարելի եկամտի շահերը վեր դասել մարդկանց շահերից: Այդ մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը` Սյուդադ Խուարես քաղաքում դիմելով մեքսիկացի գործարարներին և աշխատավորներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քաղաքում տեղակայված են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց արտադրանքը կենտրոնացած է հիմնականում ամերիկյան շուկայի վրա։ Այդ ֆաբրիկաների և գործարանների մեծ մասում աշխատանքի պայմանները դժվար է ընդունելի անվանել, իսկ սովորական աշխատողների աշխատավարձը չի գերազանցում շաբաթական 40 դոլարը։
Պոնտիֆիկոսի խոսքով` աշխարհում ստեղծված «տնտեսական շահի պարադիգման» այժմ որոշում է մարդկային հարաբերությունները:
«Գերակշռող մտածելակերպն ուղղված է առավելագույն հնարավոր շահույթ ստանալուն՝ անհապաղ և ցանկացած գնով: Դա ստիպում է մոռանալ այն մասին, որ լավագույն ներդրումը մարդկանց, ընտանիքներում ներդրումն է»,- ասել է Հռոմի պապը:
Պոնտիֆիկոսը նշել է, որ այդ իրավիճակը շատ դեպքերում աշխատողների շահագործում է առաջացնում։










