Ստոկհոլմի արվարձանում թուրքական մշակութային կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

09:16 • 18.02.16

Ստոկհոլմի արվարձանում թուրքական մշակութային կենտրոնի շենքում պայթյուն է տեղի ունեցել, գրում է lenta.ru-ն:

 

Տունը գտնվում է Շվեդիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք ընկած Բուտշիրկա թաղամասում։ Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան: Շենքը զգալիորեն վնասվել է:

 

Պայթյունի պահին շենքի ներսում մարդ չի եղել: Հաղորդվում է, որ կենտրոնի աշխատակիցներն ավելի շուտ են հեռացել:

 

Ոստիկանությունը դեռ կասկածյալներ չունի: Միջադեպի պատճառը և պայթյուն առաջացրած սարքի տեսակը նույնպես որոշված չեն։

 

Դեպքի վայրում աշխատում են մասնագետները՝ տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար:

Ստոկհոլմի արվարձանում թուրքական մշակութային կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել