Ասադի բանակը ռազմավարական քաղաք է գրավել

18:03 • 18.02.16

Սիրիայում Բաշար Ասադի բանակը գրավել է Կինսաբբա քաղաքը՝ Լաթաքիա շրջանում վերջին խոշոր բնակավայրը, որը գտնվում էր ապստամբների հսկողության տակ: Այդ մասին հայտնել է սիրիական կառավարական SANA գործակալությունը:

Նշվում է, որ Կինսաբբայի համար մարտերը տևել են մի քանի օր: Սիրիացի զինվորները նաև հետ են վերցրել հնագույն ամրոցը, որը գտնվում է քաղաքից փոքր-ինչ հյուսիս:

Իրանական Fars գործակալությունն ավելի վաղ գրում էր, որ սիրիական զորքերը փակել են այդ շրջանում մատակարարման ուղիները՝ վեց կիլոմետրով մոտենալով թուրքական սահմանին:

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Կինսաբբան գրավվել է ռուսական ավիացիայի աջակցությամբ: Գործակալությունն այն ռազմավարական կարևոր կետ է անվանում սիրիական բանակի հետագա գրոհների համար:

 

 

Ասադի բանակը ռազմավարական քաղաք է գրավել