Մոսկվայում ավելի քան 20.000 մարդ է տարհանվել սուպերմարկետների ցանցից` ռումբի մասին ահազանգից հետո

11:31 • 19.02.16

Մոսկվայի սուպերմարկետների ցանցի 12 խանութներից մոտ 21.500 մարդ է տարհանվել` պայթուցիկ սարքի մասին անանուն հաղորդագրությունից հետո, գրում է Газета-ն` հղում անելով քաղաքի արտակարգ ծառայություններում աղբյուրներին:

 

«Ըստ ստացված տեղեկությունների` տարհանվել է 21.500 մարդ»,- նշել է աղբյուրը:

 

Նախօրեին Մոսկվայում տարհանվել են նույն ցանցի 9 հիպերմարկետների աշխատակիցները։ Տարհանվել են նաև Ռուսաստանի նախագահի վարչակազմի և «ГУМ» առևտրային խոշոր համալիրի շենքերից մարդիկ։ Հաղորդվում է 10.000 տարհանված մարդու մասին։
 

Մոսկվայում ավելի քան 20.000 մարդ է տարհանվել սուպերմարկետների ցանցից` ռումբի մասին ահազանգից հետո