Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ՝ հետևում թողնելով Օզիլին և Նեյմարին
Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2015-2016թթ. մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ, հայտնում է Bundesliga.com-ը:
Մխիթարյանը մասնակցել է 34 հանդիպման և կատարել 18 գոլային փոխանցում: Նա իր հետևում է թողել Արսենալի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլին և Բարսելոնայի հարձակվող Նեյմարին:










