Դատարանն Apple-ին երեք օր է տվել iPhone-ը կոտրելու մասին պատասխանի համար
Ամերիկյան դատարանը Apple ընկերությանը լրացուցիչ երեք օր է տվել Սան-Բերնարդինոյում ահաբեկչություն իրականացրած Սայեդ Ֆարուկի iPhone-ը կոտրելու վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի և արդարադատության նախարարության դիմումին պատասխան պատրաստելու համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Այժմ ընկերությունը պետք է պատասխան տրամադրի ոչ թե փետրվարի 23-ին, այլ 26-ին: Ավելի վաղ դատավոր Շերի Պիմը պատրաստվում էր Apple-ին հինգ աշխատանքային օր տալ պատասխան տրամադրելու համար:
Այդ դատավորը փետրվարը 16-ին վճռել է, որ ընկերությունը պետք է օգնի քննիչներին մուտք ստանալ Ֆարուկին պատկանող iPhone-ի տվյալներին: Apple-ը հրաժարվել է դա անել և մտադրություն է հայտնել վիճարկել դատական որոշումը: Apple-ի դիրքորոշումը պաշտպանել են Google, Twitter, Facebook և WhatsApp ընկերությունները:
«Ընկերությանը սարքերը կոտրել թույլ տալ ստիպելը վտանգի տակ է դնում օգտատերերի գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը»,- իր Twitter-ում գրել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին: Facebook ընկերության հայտարարությունում նշվում է, որ դատարանի պահանջները «կխանգարեն իր ապրանքների անվտանգության ապահովման ուղղությամբ ընկերության ջանքերին»:










