«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» փոփոխված օրենքն ընդունվեց. ՏԿԱԻՆ-ը կբաժանվի

16:08 • 19.02.16

 

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը  71 կողմ 17 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
 

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է բաժանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 

Քվերակության դրվեց նաև «Գործունության իրականացման ծանուցման մասին» և  «Պետական տուրքի մասին» փոփոխված օրենքները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին ընթերցմանը ինքը, թեև կողմ է քվեարկել, սակայն այս քվեարկությանը չի մասնակցում նման գործելաոճի պատճառով, երբ առաջին ընթերցումից անցնում է ընդամենը 7 րոպե երկրորդ և  ամբողջական ընթերցման համար:

 

Այդուհանդերձ, օրենքի նախագիծ ընդունվեց 90 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ: 

 

 


 

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» փոփոխված օրենքն ընդունվեց. ՏԿԱԻՆ-ը կբաժանվի