Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,671,858 դոլար 494.98 դրամ ԱՄՆ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 496.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է փետրվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,671,858 դոլար 494.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել80,689,596 ԱՄՆ դոլար 496,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 496.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,240,541 EUR 551.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10,872,660EUR 556.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,031,987,211 ՌԴ ռուբլի 6,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել434,087,935 ՌԴ ռուբլի 6.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
Փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 25.3 մլն ԱՄՆ դոլար:










