ԵՄ-ն մարտի սկզբին փախստականների հարցով հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ

09:24 • 19.02.16

Եվրոպական միությունը մարտի սկզբին հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ` փախստականների ճգնաժամը քննարկելու համար:

 

Ինչպես նշում է ria.ru-ն այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

 

«Թուրքիայի հետ գործողությունների համատեղ ծրագիրը շարունակում է առաջնային մնալ, և մենք պետք է անենք ամեն ինչ` հաջողության հասնելու համար: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մարտի սկզբին հատուկ հանդիպում կազմակերպել Թուրքիայի հետ»,- լրագրողներին ասել է Տուսկը` ԵՄ-ի գագաթաժողովի առաջին օրվանից հետո։

 

ԵՄ-ն մարտի սկզբին փախստականների հարցով հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ