Վրաստանի բոլոր շրջաններում ոստիկանական «խուզարկումներ» են անցկացվում
Վրաստանի բոլոր շրջաններում ոստիկանական հատուկ գործողություններ են իրականացվում, գրում է Грузия Online-ը։
Երկրի ներքին գործերի նախարարության համաձայն՝ ոստիկանական ստուգումներն անց են կացվում ներքին գործերի նախարարի հրամանով։
«Նախարարի հրամանով, օրենքի համաձայն, Վրաստանի բոլոր շրջաններում իրականացվում է շարքային ոստիկանական ստուգում»,- բացատրել են գերատեսչությունում։
Թե ինչի հետ է կապված ողջ երկրի մասշտաբներով գործողության իրականացումը՝ Ներքին գործերի նախարարությունում չեն մանրամասնել, գրում է լրատվամիջոցը:
Գործողության շրջանակում դիմակներով զինված իրավապահները կանգնեցնում են վարորդներին և հետաքրքրվում են նրանց ինքնությամբ: Ոստիկանները նաև խուզարկում են որոշ մեքենաներ։










