Հունաստանի և Թուրքիայի սահմանին բեռնատարների 30 կիլոմետրանոց խցանում է առաջացել
Թուրքիայի և Բուլղարիայի հետ սահմանին Հունաստանի ֆերմերների կողմից հսկիչ-անցագրային և մաքսային կետերի արգելափակման պատճառով ճանապարհին են կուտակվել հարյուրավոր բեռնատարներ, գրում է РИА Новости-ն։
Թուրքիայի հետ սահմանի հունական կողմում բեռնատարները կանգնած են Կիպի մաքսային անցակետից 12 կիլոմետր հեռավորության վրա, իսկ թուրքական կողմում խցանումը 20 կմ է։
Ֆերմերները մի քանի շաբաթ է՝ արգելափակում են ճանապարհները և մաքսային անցակետերը՝ կառավարությունից պահանջելով հրաժարվել կենսաթոշակային բարեփոխման և հարկերի բարձրացման պլանից։
Դեռ արգելափակված բեռնատարների վարորդների և ֆերմերների միջև բախումներ չեն եղել։ Ֆերմերները վճռականորեն տրամադրված են շարունակել սահմանի արգելափակումը, բայց հասկանալով վարորդների դրությունը՝ նրանք մի քանի ժամով բացում են ճանապարհը։
Ինչ վերաբերում է Բուլղարիայի հետ սահմանին, ապա այն փակ է երկու կողմից էլ՝ հույն ֆերմերների գործողություններին ի պատասխան, վարորդները, որոնք հսկայական կորուստներ են կրում, «հակաարգելափակում» են կազմակերպել սահմանի բուլղարական կողմից: Մասնավորապես՝ Հունաստանում Օրմենիո-Օրեստիադա անցակետում կանգնած է 200 բեռնատար։










