Մահացել է «Սպանել ծաղրասարյակին» գրքի հեղինակ Հարփըր Լին

20:17 • 19.02.16

89 տարեկան հասակում մահացել է ամերիկուհի գրող Հարփըր Լին: Այս մասին հաղորդում է AL.com կայքը:

 

Վիպասանուհու մահվան մասին լուրը հաստատել է նաև նրա հայրենի Ալաբամա նահանգի Մոնրովիլ քաղաքի քաղաքապետը:


Հարփըր Լին մեծ համբավ է ձեռք բերել իր «Սպանել ծաղրասարյակին» գրքի շնորհիվ: Գիրքը լույս է տեսել 1960-ին: 2015-ին լույս է տեսել վեպի շարունակությունը` «Գնա պահակ կանգնեցրու» վերնագրով, թեև գիրքը Լին հեղինակել էր դեռևս  տասնամյակներ առաջ:

 

Մահացել է «Սպանել ծաղրասարյակին» գրքի հեղինակ Հարփըր Լին