Ամերիկյան Փերլ Հարբոր բազայի մոտակայքում ուղղաթիռ է ընկել (տեսանյութ)

10:29 • 19.02.16

Ամերիկյան Հավայի նահանգում քաղաքացիական ուղղաթիռ է կործանվել։

 

Դեպքը տեղի է ունեցել Օահու կղզում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Փերլ Հարբոր ռազմաբազայի մոտակայքում, գրում է korrespondent.net-ը։

 

Bell 206 ուղղաթիռում եղել է հինգ մարդ: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Վիրավորները հոսպիտալացվել են:

 

Ուղղաթիռն ընկել է հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր դարձած Արիզոնա գծանավի հուշարձանի կողքին, որը խորտակվել է 1941 թվականին ճապոնական ռմբակոծությունների ժամանակ:

 

Ամերիկյան Փերլ Հարբոր բազայի մոտակայքում ուղղաթիռ է ընկել (տեսանյութ)