Ամերիկյան ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին. The New York Times
Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարի ուղղությամբ, հաղորդում է The New York Times-ը:
Այդ մասին հայտնել է տեղեկացված աղբյուրը՝ անանունության սկզբունքով։
Նշվում է, որ օդային հարվածը հասցվել է Սաբրատա քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարին։
Աղբյուրի խոսքով՝ կան 30 զոհի մասին տվյալներ, որոնցից շատերը ենթադրաբար Թունիսից են եղել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անհայտ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայի արևմուտքում գտնվող Սաբրատա քաղաքի ուղղությամբ։










