Նիգերիայի ավելի քան 50.000 բնակիչ գտնվում է սովամահության եզրին. ՄԱԿ

11:15 • 19.02.16

Նիգերիայի հյուսիս-արևելքում ավելի քան 50.000 մարդ գտնվում է սովամահության եզրին` «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գործողությունների պատճառով, գրում է The Financial Times-ը` հղում անելով ՄԱԿ-ի հայտարարությանը։

 

Բորնո նահանգի որոշ շրջաններ չափազանց վտանգավոր են հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են հակամարտության գոտիներում խաղաղ բնակիչներին մթերքների մատակարարմամբ։ Այս առումով նահանգի գրեթե 54.000 բնակիչներ գտնվում են աղետալի վիճակում: Նիգերիայում այժմ պարենային ոլորտում արտակարգ դրության բարձրագույն մակարդակ է:

 

Եվս 78.000 մարդ այդ նույն նահանգում, ինչպես նաև հարևան 2 նահանգներում նույնպես գտնվում են դժվար կացության մեջ, որտեղ նշվում է սննդի անբավարարության բարձր մակարդակ:
 

Նիգերիայի ավելի քան 50.000 բնակիչ գտնվում է սովամահության եզրին. ՄԱԿ