Օբաման հաստատել է, որ մարտին կայցելի Կուբա

10:58 • 19.02.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է տեղեկությունն այն մասին, որ մտադիր է մարտի 21-22-ին Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության շրջանակում Կուբա այցելել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Հաջորդ ամիս ես կմեկնեմ Կուբա, որպեսզի ավարտին հասցնեմ ջանքերը, որոնք կօգնեն բարելավել կուբացիների կյանքը»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում։

 

Օբաման նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև դեռ տարաձայնություններ կան, որոնց մասին նա մտադիր է խոսել իր այցի շրջանակում։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումը Կուբայում չի սպասվում, հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը:

Միևնույն ժամանակ, Ռոդսի խոսքով, իր այցի ընթացքում Օբաման մտադիր է հանդիպել կուբացի այլախոհների հետ։

Օբաման հաստատել է, որ մարտին կայցելի Կուբա