Ռուսական բանակը հաստատ 2-րդը չէ. ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Բարաք Օբամայի խոսքերը

12:21 • 19.02.16

Ռուսական բանակը միգուցե դեռ առաջինը չէ, սակայն հաստատ 2-րդն էլ չէ: Այսպես է իր միկրոբլոգում մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է Вести-ն:

 

Նախօրեին Օբաման հայտարարել էր, որ Սիրիայում մի խումբ ընդդիմադիրներ չեն կարող մրցակցել աշխարհում հզորությամբ 2-րդ բանակի զենքի հետ` նկատի ունենալով Ռուսաստանին։

 

Հետաքրքրական է, որ ավելի վաղ Օբաման Ռուսաստանն անվանում էր «տարածաշրջանային գերտերություն», սակայն արդեն նախորդ տարվա նոյեմբերին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարեց, որ սրընթաց զարգացող Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ին` դառնալով առաջատարներ հաստատված աշխարհակարգում, նշում է լրատվամիջոցը։


 

Ռուսական բանակը հաստատ 2-րդը չէ. ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Բարաք Օբամայի խոսքերը