Մահացել է Հյուսիսային Օսիայի նախագահ Թամերլան Ագուզարովը

13:23 • 19.02.16

Մահացել է ՌԴ կազմի մեջ մտնող Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության նախագահ Թամերլան Ագուզարովը, ով բուժվում էր Մոսկվայում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է տարածաշրջանի ղեկավարի գրասենյակում բարձրաստիճան պաշտոնյան։

 

«Նա երկար ժամանակ հիվանդ էր, երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Փետրվարի սկզբին Ագուզարովը թոքերի բորբոքմամբ տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:

 

Նա Հյուսիսային Օսիայի ղեկավար է ընտրվել 2015 թվականի սեպտեմբերին։

 

Մահացել է Հյուսիսային Օսիայի նախագահ Թամերլան Ագուզարովը