Բան Կի Մունը ռուսական օդուժին և սիրիական բանակին է պատասխանատու համարել Հալեպում հումանիտար իրավիճակի վատացման համար

09:50 • 19.02.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ռուսական օդուժին և սիրիական բանակին է պատասխանատու համարել Հալեպ նահանգում հումանիտար իրավիճակի վատացման համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նրա վստահեցմամբ՝ ռազմական գործողությունների ակտիվացումը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմամբ է սպառնում։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի նամակում:

 

«Օրինակ՝ հումանիտար գործողությունները Հալեպ նահանգում` սկսած 2016թ. փետրվարից, չափազանց շատ են խախտվել նահանգի հյուսիսային մասում ցամաքային բախումների ակտիվացման, սիրիական կառավարության և ՌԴ-ի ավիահարվածների հետևանքով»,- գրել է Բան Կի Մունը։

 

Նրա խոսքով՝ վերջին շրջանի գնդակոծությունները և հրթիռակոծությունները խախտել են շատ սիրիացիների կյանքը և հանգեցրել ներքին տեղահանված անձանց թվի ավելացմանը, որոնցից շատերը կդառնան փախստականներ։
 

Բան Կի Մունը ռուսական օդուժին և սիրիական բանակին է պատասխանատու համարել Հալեպում հումանիտար իրավիճակի վատացման համար