Սոմալիում սպանվել է «Ալ-Շաբաբ» խմբավորման հետախուզության ղեկավարը
Սոմալիում ավիահարվածների հետևանքով սպանվել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հետախուզության ղեկավար Մահադ Մուհամեդ Կարատեյը:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը` վկայակոչելով Քենիայի զինվորական աղբյուրը, Մահադ Կարատեյի հետ միասին սպանվել են խմբավորման ևս 10 հրամանատար և 42 զինյալ: Սոմալիի հարավում ռազմական գործողություններն` ընդդեմ գրոհայինների իրականացրել են Քենիայի զինված ուժերը:
Կարատեյը «Ալ-Շաբաբի» բարձրաստիճան հրամանատարն ու հետախուզության ղեկավարն էր:










