Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի քրդերի հարցում ԱՄՆ դիրքորոշման փոփոխության մասին

17:30 • 19.02.16

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է, և Վաշինգտոնն այժմ նրանց անհուսալի դաշնակից է համարում, գրում է РИА Новости-ն։

 

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին է պատասխանատու համարել փետրվարի 17-ին Անկարայում ահաբեկչության համար, սակայն «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը հերքել է այդ մեղադրանքները:

 

«Մենք բավարարված ենք ԱՄՆ ղեկավարության դիրքորոշմամբ, որը հայտարարել է ահաբեկչական «Ժողովրդավարական միություն» կուսակցության անհուսալիության մասին։ Վերջապես ԱՄՆ-ն հասկանում է խնդրի էությունը: Մենք շատ գոհ ենք, որ նախօրեին տեղի ունեցած խոսակցության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, չնայած և մասամբ, բայց այնուամենայնիվ փոխել է դիրքորոշումը կուսակցության նկատմամբ»,- Թբիլիսիում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
 

 

Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի քրդերի հարցում ԱՄՆ դիրքորոշման փոփոխության մասին