Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով սպանվել է 1 մարդ. վիրավորների թվում կա 1 երեխա

09:41 • 20.02.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալեյո քաղաքում ուրբաթ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ սպանվել է, 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Տուժածները, որոնց թվում կա 9-ամյա երեխա, հոսպիտալացվել են: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

 

Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

 

 

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով սպանվել է 1 մարդ. վիրավորների թվում կա 1 երեխա