Գեղարքունիքի մարզպետի եղբոր որդու ավտոմեքենան տարել են ՃՈ հատուկ պահպանման տարածք. Shamshyan.com

14:24 • 20.02.16

 

Փետրվարի 20-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Ռազմիկի Գրիգորյանի վարած Mitsubishi ավտոմեքենան այն բանից հետո, երբ նա ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Վարորդի հետ է եղել նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Արտաշես Վարազդատի Պողոսյանը, ով ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կոտրել է ապակիները և սպառնացել ՃՈ աշխատակիցներին: Պարզվել է, որ նա նույնպես ոչ սթափ վիճակում է։
 

Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Գ. Գրիգորյանի հորեղբայրներից Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետն է, իսկ Համլետ Գրիգորյանը՝ Ձորագյուղի գյուղապետը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
 

Գեղարքունիքի մարզպետի եղբոր որդու ավտոմեքենան տարել են ՃՈ հատուկ պահպանման տարածք. Shamshyan.com