Էկվադորի նախագահը բարելի համար մինչև 200 դոլար նավթի գին է ակնկալում
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հույս է հայտնել, որ նավթը միջնաժամկետ հեռանկարում արժենալու է բարելի դիմաց 200 դոլար, հաղորդում է gazeta.ru-ն՝ El Universo թերթին հղումով։
«Ներդրումների դադարեցումը, որին բախվել է նավթային ոլորտը, Միացյալ Նահանգներում հարյուրավոր հորատման կայանքների փակումը՝ ցածր գնի դեպքում շահութաբերության անկման պատճառով, այդ ամենը կհանգեցնի նավթի գների բարձրացման՝ մինչև բարելի համար 200 դոլար»,- ասել է նա:
Նախագահի կարծիքով՝ նավթի արդյունահանման մակարդակը սառեցնելու մասին ՕՊԵԿ-ի որոշման ընդունման հետաձգումը կարող էր կապված լինել Իրանի, Ռուսաստանի և հնարավոր է՝ Վենեսուելայի նկատմամբ աշխարհաքաղաքական պատճառների հետ։ Միևնույն ժամանակ, Էկվադորի ղեկավարը որպես դրական փաստ է նշել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները։










