Իրաքցի փախստականները համբուրում են գետինը՝ Ֆինլանդիայից հայրենիք վերադառնալուց հետո (լուսանկարներ)
Այս լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են ցուրտ եղանակային պայմանների պատճառով Ֆինլանդիան լքած իրաքցի փախստականները Բաղդադ վերադառնալուն պես համբուրում օդանավակայանի հատակը, հաղորդում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են նրանք ողջունում իրենց հարազատներին և տոնում իրենց վերադարձը հայրենիք։
Նրանք նախկինում Ֆինլանդիա էին փախել, սակայն ցուրտ սկանդինավյան երկրում միայն հիասթափություն են ապրել, գրում է լրատվամիջոցը։






















