Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են փախստականներին Կալե քաղաքից

11:22 • 20.02.16

Ֆրանսիական Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ի երեկո, որոշել են Պա դե Կալեի դեպարտամենտում, գրում է Корреспондент-ը:

 

Բոլոր այն փախստականները, ովքեր ճամբարում կմնան այդ ժամկետից հետո, կարտաքսվեն, հայտնել են իշխանությունները: Այնուհետև հարավային մասը, որը կազմում է վրանային ճամբարի գրեթե կեսը, կքանդեն:


Իշխանությունների գնահատականով` հանձնարարությունը կստիպի բնակության վայրը լքել 800-1000 մարդու:


Իրավապաշտպանները, ովքեր դեմ են արտաքսմանը, կարծում են, որ տվյալ տարածքում, որը կքանդվի, ապրում է 2 անգամ շատ փախստական: Նրանց առաջարկում են տեղափոխվել հատուկ կահավորված բնակելի մոդուլներ, որոնց համար իշխանությունները մոտ 25 մլն եվրո են ծախսել։

 

Ներգաղթյալների թիվը Կալեի ճամբարում, որն առավել հայտնի է «Ջունգլի» անունով, վերջին 2 տարվա ընթացքում ավելացել է մի քանի անգամ։ Ճամբարը վերածվել է մինի-քաղաքի: Այստեղ կան խանութներ, ռեստորաններ, կրոնական հաստատություններ և նույնիսկ՝ թատրոն։

 

Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են փախստականներին Կալե քաղաքից