«Գազպրոմն» ու Եվրահանձնաժողովը մարտին կարող են հանդիպում ունենալ հակամենաշնորհային հետաքննության հարցով
Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները մարտին կարող են հանդիպում անցկացնել հակամենաշնորհային հետաքննություն վարելու հարցով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, գրում է ТАСС-ը:
«Ես կարծում եմ, որ մարտին հանդիպում կլինի»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովը 2015 թվականի ապրիլի 22-ին «Գազպրոմին» առարկությունների պաշտոնական նամակ է ուղարկել ռուսական ընկերության նկատմամբ հակամենաշնորհային գործի շրջանակում՝ մեղադրելով նրան ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելով գերակա դիրքի չարաշահման համար։
Եվրահանձնաժողովը կարծում է, որ «Գազպրոմը» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը ԵՄ ութ երկրներում՝ Էստոնիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Սլովակիայում։










