«Էօռնեկեան» դպրոցի սաները Մայր Տաճարում ընթերցել են Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը

13:29 • 20.02.16

 


Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ Մայր Տաճարում կընթերցեն Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
 

Փետրվարի 19-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Հանգստյան ժամերգության ընթացքում, Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն են ասել Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաները:


Արարողության ավարտին Նորին Սրբությունը մանուկներին ու պատանիներին բերեց իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:

 


 

«Էօռնեկեան» դպրոցի սաները Մայր Տաճարում ընթերցել են Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը