Կրեմլում արձագանքել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգի մասին Օլանդի նախազգուշացմանը

16:56 • 20.02.16


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը Սիրիայում իրավիճակի պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին Կրեմլում անտեղի հարցադրում են համարել:
 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից սիրիական տարածքի ռմբակոծումները, գրում է lenta.ru-ն:

 

«Կրեմլում անհանգստացած են թուրք-սիրիական սահմանին աճող լարվածության պատճառով»,- հավելել է Պեսկովը:

 

Փետրվարի 19-ին Օլանդը հայտարարել էր, որ գոյություն ունի Սիրիայի իրավիճակի պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ: «Խոսքը ոչ թե բաց ռազմական հակամարտության մասին է, այլ անուղղակի: Թուրքերը չպետք է մարտական գործողություններ իրականացնեն այնտեղ, որտեղ դրանք չպետք է լինեն, իսկ Ռուսաստանը իրավունք չունի ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով պաշտպանել Ասադի ռեժիմը»,- ասել էր Օլանդը:

 

Կրեմլում արձագանքել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգի մասին Օլանդի նախազգուշացմանը