Լիբիայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով 2 սերբ դիվանագետ է զոհվել

14:26 • 20.02.16

Լիբիայում առևանգված 2 սերբ դիվանագետ է զոհվել Սաբրատա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների բազային ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով, գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Սերբիայի ԱԳՆ-ին հղումով։

 

«Ցավոք, այդ հարձակման հետևանքով 2 սերբ է զոհվել»,- լրագրողներին ասել է Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։



Ուրբաթ ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ էին հասցրել Սաբրատա քաղաքին, որտեղ մահացել է առնվազն 30 մարդ։

 

Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակիցներն առևանգվել էին նոյեմբերի սկզբին։

Լիբիայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով 2 սերբ դիվանագետ է զոհվել