Անգելա Մերկելին «բռնացրել» են ֆասթֆուդ ուտելիս (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի ճակատագրի վերաբերյալ բանակցությունների ընդմիջման ընթացքում որոշել է ֆասթֆուդ ուտել։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, քաղաքական գործիչը չի սպասել աշխատանքային ընթրիքին, որը նախատեսված է եղել ժամը 22:00-ին։
Մերկելն իր օգնականների ուղեկցությամբ գնացել է սրճարան։ Գնել է կարտոֆիլ և անդալուզյան սոուս, որը փողոցային հաստատությունում իրենից ներկայացնում է մայոնեզ՝ լոլիկներով և պղպեղով:
Ականատեսները նկարահանել և լուսանկարել են կանցլերին, այնուհետև հրապարակել լուսանկարները և տեսանյութը համացանցում:










